Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

10 hանրահայտ առասպել ինքնաթիռների մասին. tert.am

10 hանրահայտ առասպել ինքնաթիռների մասին. tert.am

Չնայած մարդատար ինքնաթիռների կոնստրուկտորների բոլոր ջանքերին՝ նույնիսկ ամենահարմարավետ և թանկ ինքնաթիռներով իրականացվող թռիչքը շարունակում է վտանգ ներկայացնել մարդկանց առողջության և հոգեբանության համար:

 

Այդ իսկ պատճառով զարմանալի չի թվում, երբ մարդիկ սկսում են առասպելներ հնարել ինքնաթիռների մասին:

Bibpicture-ը ներկայացնում է իրականության հետ բացարձակ կապ չունեցող 10 հայտնի և անհավանական առասպել:

 

  1. Թռիչքի ընթացքում պատահաբար բացված դուռը մահացու վտանգ է ներկայացնում: Իրականում դա այդպես է, սակայն դժվար թե գտնվի մեկը, ով կկարողանա բացել այն:
     
  2. Օդանավում բացված ամենափոքր անցքից եկող օդը կարող է ուղևորներին  «դուրս քաշել»: Ինքնաթիռի վրա անցք կարող է առաջանալ օրինակ՝ հրաձգության ժամանակ, սակայն մինչև դեկոմպրեսացիայի առաջացումը անձնակազմը ժամանակ կունենա՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և ուղևորներին փրկել համար:
     
  3.  Ալկոհոլը բարձրության վրա ավելի արագ է ազդում: Փորձագետներն ուսումնասիրությունների արդյունքում ապացուցել են, որ դա չի համապատասխանում իրականությանը:
     
  4.  Օդանավերը զուգարանների պարունակությունը դատարկում են բաց երկնքում: Դա ևս իրականության հետ ոչ մի կապ չունի:
     
  5. Զուգարանում նստած՝ ջուրը քաշելու դեպքում կարել է խցանվել այնտեղ: Նույնիսկ՝ ամենագեր մարդը չի կարող նման իրավիճակ ստեղծել:
  6.  
  7. 6. Ինքնաթիռի սրահում շրջանառվող օդը հանգեցնում է վարակիչ հիվանդությունների տարածմանը: Մասնագետները տեղեկացրել են, որ ինքնաթիռները հատուկ ֆիլտրացիա են անցնում, որոնք վնասազերծում են օդը 99 %-ով:
     
  8. Ամրագոտին կարող է խանգարել ողջ մնալ վթարի ժամանակ: Ավելի մեծ է հավանականությունը, որ ուղևորը ինքնաթիռի կարծանման ժամանակ ողջ կմնա ամրագոտին կապած, քան՝ առանց դրա:
     
  9. Օդաչուները կարող են նվազեցնել թթվածնի քանակը օդանավում` ուղևորներին քնկոտ վիճակում պահելու համար: Այդ հարցին բոլոր օդաչուները պատասխանել են՝ ասելով, որ դա անհեթեթություն է:
     
  10. Թթվածնային դիմակները իրական չեն և նախագծված են խուճապը կանխելու համար: Դա ևս մտացածին առասպել է:
     
  11. Ավիավթարից փրկվել ուղղակի անհնար է: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ տարբեր իրավիճակներում մարդիկ փրկվել են:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. open.az
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ